Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն թափանցիկ և ներառական ձևով
Կառավարությունը մտադիր է նախաձեռնել ընտրական օրենսդրության բարեփոխումներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Սահմանադրության պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով: Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության ամրագրմամբ: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Վենետիկում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարության փոխանցմամբ, նախարարն Իտալիա է մեկնել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով:
Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել է, որ կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` թափանցիկ և ներառական ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:
Հանձնաժողովի պլենար նիստի Հայաստանին վերաբերվող հատվածը նախարար Զեյնալյանն ամփոփել է՝ նշելով, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվելու շահագրգիռ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացվող մտահոգությունները, դրանք մանրամասն քննարկվելու և հասցեագրվելու են օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում, իսկ իր Կառավարությունը երաշխավորելու է այդ աշխատանքների հնարավորինս ներառականությունը և թափանցիկությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին