Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն այսօր նվազել է, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 1,47 տոկոսով ՝ կազմելով 6,679 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1,43 տոկոսով՝ հասնելով 6,648 հազար դոլարի, OKEx-ում՝ 3,74 տոկսով՝ հասնելով 6,672 դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք նույնպես նվազել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 4,36%-ով և կազմել 517,51 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 3,03%-ով և կազմել 0,526 դոլար: Bitcoin Cash-ն էլ նվազել է 4,52%-ով և հասել 854,13 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 282,51 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 40 տոկոսը: