«Ժամանակ». Հայաստանի ընդերքը թալանվում է. Բացահայտվել են փաստեր
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացահայտվել են Հայաստանի ընդերքի հրեշավոր թալանի փաստեր:
Հայաստանի ընդերքից արդյունահանվող հանքաքարում ոսկու իրական պարունակությունը մեկ տոննա հանքաքարում 18-21 գրամ է: Մինչդեռ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հանքերում այդ թիվը երեք անգամ ավելի պակաս է արձանագրվել` ընդամենը 7 գրամ:
Արդյունքում Հայաստանից և նրա հասարակությունից գողացվել է հազարավոր կիլոգրամ ոսկի, որի արժեքը անցնում է հարյուր միլիոնավոր դոլարները: Եվ սա դեռ միայն ոսկու մասով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները