«Փաստ». Գեորգի Ավետիսյանը պայքար կմղի արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, ով ընդամենը ամիսներ առաջ պայքարում էր համակարգում առկա անարդարությունների դեմ:
«Փաստը» ՍԱՊԾ նոր պետի հետ հասցրեց զրուցել նշանակման հենց առաջին իսկ րոպեներին, երբ նա դեռ չէր էլ հասցրել աշխատանքի վայր գնալ: Ասաց, որ նշանակումն իր համար անակնկալ չի եղել, քանի որ կառավարության նիստին ինքն էլ է մասնակցել: Ինչ ժառանգություն է ստացել նախորդ պետից, դեռ չգիտի: «Դեռ չեմ տիրապետում այն ամբողջական ինֆորմացիային, թե ինչ է կատարվել ծառայությունում: Կգնամ, կտեսնեմ, կպարզվի, թե այս ընթացքում ինչ է փոխվել, ինչն է մնացել նույնը: Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ ոլորտում բացեր կան և հուսով եմ, որ ինձ մոտ կստացվի շատ արագ հասկանալ, թե ինչն ինչոց է և պայքար մղել արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան»,- ասաց Գ. Ավետիսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում