Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն
Ադրբեջանին ամերիկյան արտադրության ուղղաթիռներ վաճառելու դեմ բողոքը, շնորհիվ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, արդեն իսկ հասել է Կոնգրես, Պետդեպ և Պենտագոն։ Մեզ մոտ՝ Հայաստանում, թեմայի շուրջ առայժմ պաշտոնապես բարձրաձայնել է միայն ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով գործարքի վեաբերյալ իր մտահոգությունն է ներկայացրել հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին։
Ուղղաթիռների տրամադրման այս ողջ պատմության մեջ հատկանշականը թերևս այն է, որ ադրբեջանական բանակին ռազմական նշանակության տեխնիկայի հատկացում կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Միացյալ նահանագների կողմից (քանի դեռ ամերիկյան կողմից պաշտոնական այլ պարզաբանումներ չեն ստացվել, այլ ենթադրություն դժվար է անել)։
Թե ինչ է այս առնչությամբ մտածում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով առաջիններից մեկն էր ֆեյսբուքի իր էջում ուղղաթիռների մասին գրառում կատարել, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
«Բացի Արփինե Հովհաննսյանի արձագանքից՝ այլ արձագանքի չեմ հանդիպել։ Բայց, կարծում եմ, պետք է արձագանքել որովհետև եթե նույնիսկ փորձեն հիմանավորել, որ սրանք ռազմական ուղղաթիռներ չեն, միևնույն է, պետք է զգոն լինել՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար։ Իհարկե, չի կարելի ասել, որ հայկական կողմից ոչինչ չի արվում։ Հայկական կողմը, կարծում եմ, կարձագանքի այն ժամանակ, երբ հստակ պատկերացում կունենա, թե ամերիկյան ուղղաթիռները որտեղից են հայտնվել Ադրբեջանի տրամադրության տակ։ Այստեղ անելիք ունենք բոլորս, բայց երբ ժամանակը գա, հայտարարություն կանեն ինչպես ԱԳՆ-ն, այնպես էլ ՊՆ-ը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ միջադեպը չի կարող բիծ քաշել հայ-ամերիկյան բարիդրացիական հարաբերությունների վրա։
«Համարյա վստահ եմ, որ ամերիկյան ուղղաթիռներն Ադրբեջանում հայտնվել են երրորդ երկրի միջնորդությամբ։ Չեմ բացառում, որ ամերիկացիներն այդ ուղղաթիռները վաճառել են ինչ-որ անհատների կամ կազմակերպությունների, որոնք էլ դրանք դարձրել են ռազմական նշանակության և փոխանցել Ադրբեջանին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
- Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ
- Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
- Ախ, այդ քնքուշ ռուսական զենքը
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
- Մեզ այդքան էլ դուր չի գալիս, որ ռուսական զենքը գնում է Ադրբեջանը. Նալբանդյանը` BBC-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան