Արոնյանը չկարողացավ տեղ գրավել լավագույն եռյակում
Ավարտվել է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացրել է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը18 հնարավորից վաստակել է 9 միավոր և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսել 4-6-րդ տեղերը։
Վերջին երեք պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ, պարտվել Ֆաբիանո Կարուանային և Մաքսիմ Վաշյե Լագրավին։ 12 միավորով հաղթող է ճանաչվել ամերիկացի Ուեսլի Սոն, երկրորդը Նակամուրան է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարյակինը: