Արցախում մահացել է գայլի հարձակումից տուժած երկրորդ երեխան
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
ԱՀ ոստիկանությունից, հայտնում են՝ պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին էլ մահացել էր գայլի հարձակումից տուժած 11ամյա երեխան :
Նշենք, որ մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել էր մարդկանց վրա: Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, գայլի հարձակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում օրեր առաջ գայլի հարձակումից տուժած 11-ամյա երեխան մահացել է
- Հադրութում գայլը հարձակվել է երեխաների վրա