Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելել է Հայաստան
Հունիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում է Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը:
ՀՖՖ պաշտոնական կայիք հաղորդմամբ՝ ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը:
Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Հյուրերն այցելել են նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատել ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները: