Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»
Հունիսի 29-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի իր հերթական մենամարտը, այս անգամ՝ «WBC International Silver» գոտու համար: Դիմակայությունը տեղի կունենա Իսպանիայում: Նարեկի մրցակիցը մեքսիկացի Խեսուս Գալիսիան է: Հայ բռնցքամարտիկը խոսել է նախապատրաստական շրջանի և սպասումների մասին:
«Հունիսի 12-ից մարզվում եմ «Օլիմպավանում»` ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Ինձ օգնում են նաև հավաքականի անդամները: Սպասելիքներս մեծ են: Լավ եմ պատրաստվել: Շատ պատասխանատու մրցավեճ է իմ և թիմիս համար:
Շնորհակալ եմ բոլոր տղաներից` ինձ օգնելու պատրաստակամության համար, քանի որ սպարինգ-մրցակիցների խնդիր է լինում, բայց մենք այդ խնդիրը չունենք` տղաների շնորհիվ: Գիտակցում եմ, որ բարդ մրցավեճ է սպասվում, այդ իսկ պատճառով էլ պատրաստվել եմ առավելագույնս»,- ասել է Նարեկ Աբգարյանը: