Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Հունիսի 23-ին հանրապետության առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում