Մսամթերքի արտադրությունը 2.1%-ով աճել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով՝ կազմելով 12 954.1 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 12 691.6տոննա միս:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 6.1%-ով և կազմել 2 846.1 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 3.6%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 250 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում