Մայրիկների ու բալիկների վազք՝ հանուն բարեգործության
Այսօր Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգում կայացել է ՄամաԲալիկՌան2018-ը, որը մայրերի և փոքրիկ երեխաների մասնակցությամբ անցկացվող վազքային բարեգործական միջոցառում է։
Նախագծի նպատակն է խթանել սպորտային և ակտիվ ապրելակերպը կանանց շրջանում, դեռ մանուկ հասակից սպորտով զբաղվելու խրախուսումը և այնպիսի համայնքի ստեղծումը, որըեղ մայրությունն «արդարացում չէ» պասիվության համար։
Միջոցառումն իրականացվել է ՄամաՖորում հարթակի և Armenia Charity Runners բարեգործ վազորդների թիմի կողմից` Awesome Foundation Yerevan-ի աջակցութամբ: Նախաձեռնությանը սատարել են նաև Impact Hub Yerevan-ը, Այլկերպը, Fest.am-ը, Հայ ծնողների ակումբն ու Eat&Fit սրճարանը:
Հատկանշական է, որ բարեգործական այս միջոցառմանը հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է «Նիմբա» սոցիալական ձեռնարկությանը։ Այն տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն արտադրում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա