«Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երևանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները հրաժարականի դիմումներ են գրել, և մոտ օրերս այդ մասին կհրապարակվի։ Իսկ երեկոյան արդեն Ֆեյսբուքում հայտնվեցին ստատուսներ՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված․ «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»։ Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին