
Մարադոնան պահանջել է իրեն թույլ տալ ներկա գտնվել Արգենտինայի հավաքականի մարզումներին
Նախկին ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիեգո Մարադոնան պահանջել է, որպեսզի իրեն թույլատրեն ներկա գտնվել իր երկրի հավաքականի վերջին մարզումին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Mirror-ին։
«Ես ուզում եմ խոսել խաղացողների հետ, որպեսզի նրանք հասկանան՝ ինչ է նշանակում ազգային հավաքականի մարզաշապիկ հագնել»,- ասել է 57-ամյա Մարադոնան։
Նա նաև խոստովանել է, որ ժամանակին ինքը լիովին տրվել է խաղին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին