Շուտով կհանդիպենք Հայաստանում. Ֆիգու
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հաստատել է, որ կժամանի Երևանի և հուլիսի 8-ին կմասնակցի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք լեգենդների հանդիպմանը։
«Կհանդիպենք շուտով, Հայաստանում»,- յութուբյան տեսանյութում ասել է Ֆիգուն։
Հիշեցնենք, որ Երևանում կայանալիք խաղին լատինամերիկացի և եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։
Հայաստան կժամանեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան