Քաղաքական 11:57 23/06/2018 Հայաստան

Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին

Հեղինակ` Անի Ղազարյան

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը, թերևս, ամենասուրն է դրված։ ԸՕ-ի բարեփոխումների անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է նոր իշխանություն-ԱԺ մեծամասնություն փոխգործակցության բարդություններով։ Իշխանության  եկած նոր ուժերն արդրացիորեն մտավախություն ունեն, որ ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չի ցանկանա գնալ ԸՕ փոփոխության՝ դրանով իսկ վտանգելով օրենսդիր մարմնում սեփական դիրքերը։

Մյուս կողմից, նույն ՀՀԿ խմբակցությունում իրավիճակն այնքան էլ նախանձելի չէ։  Ակնհայտ է, որ մի շարք պատգամավորների՝ Հանրապետական խմբակցության շարքերը լքելու հանգամանքը ԱԺ-ում տրամադրություններ է փոխել։

Թե ինչպիսին է ստեղծված իրավիճակում արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումը՝ ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նպատակով վարչապետին առընթեր հանձնաժողով ստեղծելու շուրջ, և որքանով են նույն այդ արտախորհրդարանական ուժերը պատրաստակամ մասնակցելու քննարկումներին, ճշտեցինք նրանցից մի քանիսից։

«Մենք պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումներին։ Մասնակցության հրավեր դեռևս չունենք, կամ գուցե ունենք, ես տեղյակ չեմ, բայց մենք միանշանակ կմասնակցենք և մեր առաջարկները կանենք, որպեսզի նախկին ԸՕ-ում տեղ գտած բոլոր արատավոր երևույթներին վերջ դրվի։ Այն, ինչ ունեցել ենք, խայտառակություն էր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։

Հարցին՝ իսկ ՕԵԿ-ն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված առաջարկներ ունի՞, Հեղինե Բիշարյանը դրական պատասխան հնչեցրեց։

«Մենք ունենք առաջարկներ՝ առաջին հերթին կապված ռեյտինգային ընտրակարգի հետ։
Բազմաթիվ նմանատիպ առաջարկություններ կան, պարզապես դրանց կանդրադառնանք քննարկումների ժամանակ։ Նախկինում ևս եղել են կետեր, որոնց հետ համաձայն չենք եղել, այդ խնդիրները մենք կբարձրացնենք»,- ասաց մեր զրուցակիցը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենք ևս քննարկումներին մասնակցելու առաջարկ չեն ստացել, բայց եթե ստանան, անպայման կմասնակցեն։

«ԸՕ-ի շուրջ մեր առաջարկներն արդեն իսկ հրապարակվել են։ 2007 թվականից սկսած՝ «Ժառանգությունը» մասնակցել է ընտրական բոլոր քննարկումներին։ Այժմ, արտախորհրդարանական ուժերին քննարկումների մեջ ներգրավելու նախաձեռնությունը ոչ միայն դրական, այլև անհրաժեշտ եմ գնահատում, որովհետև կան արտախորհրդարանական ուժեր, որոնք անարդարացի կերպով այսօր ԱԺ-ում չեն։ Մեզ և ոչ միայն մեզ եմ նման ուժ համարում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանին, ապա վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իր համոզմամբ՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներն առաջին հերթին պետք է ընթանան մամուլում։

«Հրապարակավ կարծիք արտահայտելն այս իրավիճակներում խնդիր չէ։ Միանշանակ, եթե առաջարկ լինի, համար կգտնեմ ներգրավելու քննարկումների մեջ։ Սակայն քննարկումների ձևաչափն ու մասնակիցներին ճշտելուց հետո»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողով։ Հատկանշական է, որ  յուրաքանչյուր փոփոխվող դրույթ քննարկվելու ու համաձայնեցվելու է ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}