«Պատանի երկրապահ» ակումբների «թավշյա» վերացման հարցերը
Տարիներ շարունակ Հայաստանի շուրջ 70 դպրոցներում գործել են «Պատանի երկրապահ» ակումբները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեից։ Ի՞նչ էին տալիս այս ակումբները դպրոցներին՝ այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան։
Դպրոցներին կից գործող այս լրացուցիչ գումարներով ապրող ակումբների նպատակահարմարության մասին Panorama.am-ը բարձրաձայնել էր դեռևս 2014 թվականին, երբ Երկրապահ կամավորականների միությունը, Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները ստորագրեցին հուշագիր՝ դրանք ստեղծելու:
Այն ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից լրացուցիչ 60 միլիոն դրամ ֆինանսավորում էր խնդրել՝ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբին հատկացնելու համար:
Panorama.am-ը հետաքրքվել ու պարզել էր, որ դպրոցներում ռազնագիտության հատուկ կահավորված դասասենյակների հարցը ու հետևապես՝ նաև ուսումնական ծրագրով առարկայի որակի հարցն է դրված հարցականի տակ: Փոխանակ գումարներ ուղղվեն «պետական պարտադիրի» վրա, գումարներ էին ուղղվում ակումբների համար, ինչը իհարկե անբնական էր:
Այսօր միայն ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է «Պատանի երկրապահ» ակումբներին ու «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել, որ դրանք փակվելու են:
Նախարարը մասնավորապես ասել է. «Պատանի երկրապահ» ակումբների ֆինանսավորումն էլ կդադարեցվի: Ամեն տարի կառավարության պահուստային գումարներից այդ ակումբների ու ճամբարների համար հատկացվել է մոտ 130 միլիոն դրամ: Այս ծրագրի կարիքն այսօր չկա, դա նաև կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում ու ծառայեցվում բորովին այլ նպատակի»։
Լավ՝ ընդունելի է նորաթուխ նախարարի՝ երկրապահին պատժելուն ներկա լինելու ցանկությունը: Միանգամայն հասկանալի է, որ ինչ-որ կերպ խոսել երկրապահի մասին այս օրերին, երբ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում, բացահայտումներ անում ու ծափահարությունների արժանանում՝ նշանակում է լինել «ձիու թամբին»:
Սակայն արդյոք այսօր իրոք չկա լրացուցիչ զինպատրաստվածության հարցը: Արդյո՞ք բոլոր դպրոցներն ունեն արդեն ռազմագիտական հագեցած դասասենյակներ, զենքեր, ուսուցողական պարագաներ:
Թե՞ նախարարի համար, որ թավշյա՝ անզեն ճանապարհով է եկել իշխանության, նկատելի չեն մեր անսեր հարևանների գոյությունը ու մշտական պատերազմական վիճակը, սահմանների լարվածությունը, տղաներ ու աղջիկների ինքնապաշտպանության դասեր անցած լինելու անհրաժեշտությունը:
Եթե այն ժամանակ, երբ Panorama.am-ը խնդիր էր բարձրացնում գումարների արդյունավետ օգտագործման մասով, ապա այսօր ևս այդ խնդիրը տեսնում ենք:
Ու նախարարը, որ գումարը կտրելով արմատահան է անում կոռուպցիան, հարկ է ուրեմն մեկ անգամ ևս մտածի՝ իսկ արդյո՞ք 12 ամյա կրթությունը, որն այդքան շտապ-շտապ ու առանց հաշվարկների օրհնեց նախարար դառնալուն պես, ևս գումարների վատնման և կոռուպցիայի աղբյուր չէ:
Հարակից հրապարակումներ`
- «Ռազմագիտություն» առարկա և արտաուսումնական խմբակ. Ինչ խնդիրներ կան ու ինչին են ուղղվում գումարները
- 60 մլն դրամ` «Պատանի երկրապահ» ակումբին. ԿԳՆ վարչության պետի հիմնավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները