Հայկական գորգերի արտադրությունն աճել է
Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 8.9 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 4.2 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։