Ընդդիմադիր թեկնածուն կանխատեսել է Էրդողանի հաղթանակից հետո Թուրքիայի ապագան
Թուրքիայի նախագահակնա ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածու Մուհարրեմ Ինջեն Ստամբուլում կայացած ցույցի ժամանակ ասել է՝ ինչ կլինի երկրում, եթե ընտրություններում հաղթանակ տանի Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե վաղը երեկոյան հաղթի Էրդողանը, շուկաներում խուճապը կմեծանա, տոկոսադրույքները կաճեն, դոլարի և եվրոյի նկատմամբ կավելանա լիրայի փոխարժեքը։ Սիրիացիները կշարունակեն գալ Թուրքիա։ Կշարունակվեն ձեր հեռախոսների գաղտնալսումները»,- ասել է նա։
Իր հաղթանակի դեպքում Ինջեն խոստացել է դադարեցնել գաղտնալսումները, չեղարկել արտակարգ դրության ռեժիմը, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը։