
Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա
Ռուս զինվորականները Սիրիայի Արևելյան Գուտայում գտնվող Քաֆր-Բաթնայի բնակավայրին 7,5 տոննա մարդասիրական օգնություն են տրամադրել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող հաշտեցման կենտրոնը:
Կարիքավորները ստացել են անհրաժեշտ սնունդ, հիգիենա և առաջին անհրաժեշտության պարագաներ:
«Ակցիայի մասին իմանալուց անմիջապես հետո մենք արագ կազմեցինք ցուցակները, հավաքագրեցինք ամենակարիքավոր հինգ հարյուր ընտանիքների մասին տեղեկություն և հրավիրեցինք այսօր այստեղ»,- ասել է բնակավայրի ղեկավար Թոֆիկ Բահաջը։
Զինյալները Քաֆր-Բաթնան լքել են երեք ամիս առաջ։ Նրանց դուրս գալուց հետո գյուղում ռուս զինվորական բժիշկները ժամանակավոր բժշկական օգնություն են ցուցաբերել այնտեղ՝ օրական ծառայելով 70-80 մարդու։
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին
- Արևելյան Գուտայում չորրորդ մարդասիրական միջանցքն է բացվել
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը