Ադելն աշխատում է նոր ալբոմի վրա
Երգչուհի Ադելը սկսել է աշխատել նոր ալբոմի վրա: Այս մասին գրել է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Sun:
Նշենք, որ երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2015 թվականին:
Ըստ աղբյուրի՝ Ադելն արդեն ձայնագրել է մի քանի երգ, հանդիպել է պրոդյուսերների հետ և մտադիր է ձայնագրությունները կատարել այս ամռանը: Իսկ ալբոմը մտադիր է թողարկել 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծնունդին:
Նշվում է նաև, որ ստուդիայում ձայնագրված երգերը Ադելի առաջին լուրջ աշխատանքն են այն բանից հետո, երբ 2017 թ-ին ձայնալարերի հետ կապված խնդիրների պատճառով նա երկու համերգ հետաձգել էր: