Լոռու նորանշանակ փոխմարզպետին դիմավորել է դատարկ սենյակը
Լոռու մարզպետի նորնաշնակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանի աշխատասենյակում սեղան չի եղել: Պաշտոնյան լուսանկարել է այն, հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»,-գրել է նա:
Սենյակը, որտեղ նախկինում աշխատել է փոխմարզպետ Տիգրան Բադոյանն արձագանքել է Ղուկասյանին՝ նշելով, որ սեղան աթոռն իր գումարով է առել, մարզպետարանից հեռանալիս էլ այն իր հետ է տարել:
«Ժամանակին գրեթե նույն կերպ եմ ընդունել աշխատասենյակը: Հանրությանն ուզում եմ տեղեկացնել նաև, որ փոխմարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և այլ պատասխանատուների ներկայությամբ գույքագրում է կատարվել, որից հետո, ես իմ անձնական միջոցներով գնված գույքը տեղափոխել եմ իմ սեփական գրասենյակի տարածք: Համաձայն եմ, շատ տհաճ է, երբ աշխատասենյակը «դատարկ» է դիմավորում, բայց կարծում եմ, այդ խնդիրը առաջնահերթության կարգով պետք է լուծվեր մարզպետարանի համապատասխան պաշտոնյայի միջոցով»,-գրել է Բադոյանն ու աշխատանքային հաջողություններ մաղթել Ղուկասյանին: