ԵԽ-ում Ադրբեջանի դեսպան․ Ադրբեջանը հաջողությամբ արտահանում է կոռուպցիան
«2001թ․-ին, երբ Ադրբեջանը միանում էր Եվրոպայի խորհրդին, մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը փոփոխություն կբերի մեր երկրին ու այն կորդեգրի ԵԽ արժեքները։ Սակայն 15 տարի անց մենք տեսնում ենք, որ տեղի է ունեցել հակառակը՝ Ադրբեջանի ռեժիմը հաջողությամբ արտահանել է կոռուպցիան, փողերի լվացումը Եվրոպայի խորհուրդ»,-այսօր Եվրոպայի խորհրդում կազմակերպված միջոցառմանն ասաց 2006-ից 2012թթ․-ներին Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամմադովը։
Ընդդիրմադիր դարձած Մամմադովը, ով այժմ ապրում է Բրյուսելում, ասաց, որ Բրյուսելում իրեն հարցաքննել են իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով ։ Նախկին դեսպանը նշեց, որ Իտալիայի ներկայիս կառավարությունը կասկածում է, որ Վոլոնտեի միջոցով Ադրբեջանի կառավարությունը կարող է կաշառած լինել նաև Իտալիայի կառավարության ներկայացուցիչներին՝ նաև Տրանս-Ադրիատիկ գազատարի համար։
«Կասկածներ կան, որ այս կոռուպցիոն ութոտնուկը Եվրոպայի խորհրդից շատ ավելի հեռու է գնացել։ Եվրոպայի խորհուրդը նաև միջոց էր՝ ազդելու ԵՄ կառավարությունների, նրանց որոշումների վրա»,-ասաց Մամմադովը՝ նշելով, որ ԵԽ ղեկավարությունը չի ցանկանում ընդունել, որ կոռուպցիոն ութոտնուկը գրավել է ողջ կառույցը, այլ ոչ միայն ԵԽԽՎ-ն։ Միակ կառույցը, որի վրա չի ազդել այս ադրբեջանական կոռուպցիան, ըստ Մամմադովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից կաշառված ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործում նոր զարգացումներ են տեղի ունեցել
- ԵԽԽՎ-ն որոշել է բացահայտել կոռումպացված պատգամավորներին՝ ստեղծելով հետաքննող մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան