ԵԿՄ-ից ինչպես հեռացողներ, այնպես էլ վերադարձողներ կան. ԵԿՄ փոխնախագահ
«ԵԿՄ նախագահի հարցն այնքան ակտուալ և ցնցող է, որ հանրության քննարկման խնդիր է դարձել։ Շատ լավ է, որ լրատվամիջոցներն անդրադառնում են այս հարցին»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը։
«Իհարկե, ցնցող էր այն լուրը, որը հանրությունը տեսավ լրատվամիջոցներով։ Ինքնաբուխ հավաք եղավ ԵԿՄ-ում, հավաքվեցին նախկին, ներկա ակտիվը, նախկին հրամանատարները, որոնց համար թանկ է երկրապահի կենսագրությունը, ԵԿՄ-ն՝ որպես կառույց։ Մոտավորապես 200 մարդ որոշում ընդունեց, որպեսզի դատապարտի երևույթը, առաջարկի վարչությանն ընդունել ԵԿՄ նախագահի լիազորությունների կասեցումը։
Մենք հրավիրեցինք վարչության նիստ, կասեցրեցինք ԵԿՄ նախագահի լիազորությունները։ ԵԿՄ փոխնախագահներին հանձնարարվեց ստեղծել նախաձեռնող խումբ, որպեսզի նախապատրաստենք առաջիկա վարչության նիստ, որտեղ էլ կհայտարարվի ԵԿՄ համագումարի մասին»,- ասաց բանախոսը։
Համլետ Հայրապետյանը նշեց, որ ԵԿՄ կենդանի օրգանիզմ է, և ինչպես հեռացողներ, այնպես էլ անդամագրվողներ և վերադարձողներ են լինում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Բախումներ ԵԿՄ-ում
- «Հրապարակ». Տիկին Նազիկն ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով
- Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»
- Սասուն Միքայելյան. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ». «Ժողովուրդ»