ԻՏՁՄ-ն այսուհետ կկոչվի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ-UITE)՝ որպես Հայաստանի 80-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների խոշորագույն բիզնես ասոցիացիա, ընդլայնում է իր գործունեությունը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը:
Միության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ միությունը այժմ կկոչվի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ-UATE):
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրները մոտ 90%-ով համընկնում են առաջատար այլ ոլորտների խնդիրների հետ. ինչպես օրինակ՝ կրթության հիմնախնդիրներն ու կադրերի պատաստումը, «Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր» բրենդի առաջխաղացումը, ռազմարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը և այլն: Կարծում եմ, որ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ընդգրկումը մեր ասոցիացիայի մեջ՝ կուժեղացնի մեր հնարավորությունները նշված խնդիրների համապարփակ լուծման համար»,-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Արդեն 18 տարի է՝ ինչ Միությունը իր անդամ ՏՏ ընկերությունների ջանքերի շնորհիվ Հայաստանում ներդրում է կատարել ի նպաստ ոլորտի զարգացմանը, շահերի պաշտպանմանը և գիտելիքի նկատմամբ արժեհամակարգի փոփոխմանը:
ԱՏՁՄ-ն, ընդլայնելով իր գործունեության ոլորտը, այժմ աշխատանքներ կուղղի նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտի աջակցման համար և կընդունի անդամագրության հայտեր նշված ոլորտի ընկերությունների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան