Իսրայելի իշխանություններն որոշել են «Եվրատեսիլ-2019»-ը հյուրընկալող քաղաքը
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, ամենայն հավանականությամբ, Երուսաղեմում տեղի չի ունենա։ Գազետա.ռու-ն, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին, գրում է, որ ֆինանսների նախարարությունում պատմել են, որ մրցույթի չափանիշներին համապատասխանող միակ դահլիճը Թել-Ավիվում է՝ քաղաքային Տոնավաճառի կենտոնի տաղավարներից մեկը։
Այժմ բնակցություններ են ընթանում միջոցառման ֆինանսավորման համար։ Ենթադրվում է, որ «Եվրատեսիլ-2019»-ի վրա Իսրայելը կծախսի 16,6 միլիոնից 22,1 միլիոն դոլար։
Այնուամենայնիվ, մրցույթի անցկացման վերջնական վայրի հետ կապված դեռ երկրի ներսում պետք է հավակնող քաղաքների մրցույթ լինի, որին կարող է մասնակցել նաև Երուսաղեմը։
Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչւ։ Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան