Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխել Նորք-Մարաշի հանցախմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը։
Վերջինիս համար երաշխավորագիր էին ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը: Մեղադրող դատախազը չէր առարկել ներկայացված միջնորդության դեմ։
Նշենք, որ Շիրխանյանն անազատության մեջ գտնվում էր շուրջ 2.5 տարի
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրանքի, Վահան Շիրխանյանը 2015թ. մայիսից, անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ համաձայնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարված հանցավոր համագործակցությանը:
Մասնավորապես` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում