Էքզյուպերիի տարեդարձը՝ «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսով
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը՝ հունիսի 29-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա նրա «Ռազմական օդաչուն» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, բնագրային թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:
«Պարբերաբար համադրելով անցյալի լուսավոր հիշողություններն ու ներկան՝ հեղինակն ընթերցողին է պարզում պատերազմի զարմանալի մի օրագրություն. Երկրորդ աշխարհամարտի առաջին ամիսները, որ խորապես ողբերգական էին Ֆրանսիայի համար: Ֆրանսիական զորքերը մասնակցում էին պատերազմին՝ իմանալով, որ այդ պայքարը դատապարտված է ձախողման: Էքզյուպերին անդրադառնում է Գլխավոր շտաբի ռազմավարական սխալներին, բայց և անհավասար պայքարի անհուսալի անորոշությանը, որ ասես ի սկզբանե բացառում էր ցանկացած արդյունավետ նախաձեռնություն: Մինչ մահապարտ առաքելությունները հետևում են իրար, թե՛ հրամանատարները, թե՛ զինվորները քաջ գիտեն, որ պարտությունն անխուսափելի է»,- հրատարակչության փոխանցմամբ՝ նշել է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:
Նշենք, որ «Էդիթ Պրինտ»-ը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները:
Հարակից հրապարակումներ`
- Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» կներկայացվեն հայ ընթերցողին
- Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան