
Ռոնալդոն խնդրել է իրանցի երկրպագուների չաղմկել
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն դիմել է իրանցի երկրպագուներին՝ խնդրելով հյուրանոցի պատուհանների տակ չաղմկել։
ՏԱՍՍ-ը գրում է, որ այսօր Սարանսկում կայանալու է Պորտուգալիա-Իրան հանդիպումը, որի ընթացքում որոշվելու է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը։
Երեկ երեկոյան իրանցի երկրպագուները Սարանսկում հավաքվել էին հյուրանոցի մոտ, որտեղ պորտուգալական հավաքականն էր, և սկսել էին աղաղակել։ Պատուհանին էր մոտեցել Ռոնալդուն և ժեստերի օգնությամբ խնդրել նրանց չաղմկել, որպեսզի կարողանա քնել։