ԵԿՄ այդպես ֆետիշացված կարգավիճակում չպետք է լիներ. Գ. Սարուխանյան
«ԵԿՄ շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Սակայն, կարծում եմ, դրա առիթը չկա, ընդամենը Մանվել Գրիգորյանը կալանավորվել է իր կատարած գործերի համար։ Պետք է բնականոն կյանքը շարունակվի»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։
Նրա խոսքով, ԵԿՄ այդպես ֆետիշացված կարգավիճակում չպետք է լիներ։ Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ ռազմահայրենասիրական այլ միություններ այդպես չեն ֆետիշացրել, ապա հավելեց, որ ԵԿՄ-ն ֆինասավորվում էր ՊՆ կողմից, այդ առումով բազմաթիվ ծրագրեր էին լուծվում։
«Դրա համար ազատամարտիկներն այնտեղ էին հիմնականում կենտրոնոնում։ Ի սկզբանե ԵԿՄ-ն էլ պետք է դիտարկվեր հասարակական ռազմահայրենասիարական ՀԿ։ Տեսնենք, եթե ՊՆ կողմից չֆինանսավորվի, կմնա արդյոք այդ նույն դերում, նույն հզորությամբ, նույն կարգավիճակով։ Համոզված չեմ, որ կմնա»,- հավելեց ազատամարտիկը։
Նա նշեց, որ ոչ մեկի գործը չէ՝ Երկրապահը վերացնել, չվերացնել, կան նվիրյալ տղաները, ովքեր առաջին օրվանից մնացել են, նրանք պետք է որոշեն՝ ինչ կարգավիճակով մնա։
«ԵԿՄ անդամները, չէի ասի ղեկավարությունը, գեթե բոլորն էլ ազատամարտիկներ են, ազնիվ տղաներ են, ժամանակին իրենց կյանքը վտանգելով՝ գնացել են պատերազմ, պաշտպանելու հայրենիքը»,- ասաց Գ. Սարուխանյանը։
Ասուլիսին ներկա հրապարակախոս Կարինե Հակոբյանն ասաց, որ պատիժը շատ կարևոր է պետության մեջ։
«Ոճիր և պատիժ՝ այդ համապատասխանությունը պետք է լինի։ Այսօր մենք մեծ ոճիրի հետ գործ ունենք։ Տարիներ շարունակ մեր երկիրը կեղեքվել է, մարդիկ, ովքեր դրա մասնակիցն են եղել, պետական հանցանքի մասնակից են եղել, պետք է պատասխան տան։ Վստահ եմ, որ պատասխան կտան»,- նշեց նա։
Նրա խոսքով, այսօր արդեն պետք է մտածել ինստիտուցոինալ ընդդիմություն ձևավորելու մասին, դրա համար պետք է ոչ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, նաև կուսացկությունների մասին օրենքի փոփոխություն։