Սիրիայում ավելացել է իշխանությունների վերահսկողության տակ վերադարձած բնակավայրերի թիվը
Դերայի նահանգի Էթ-Թուբբա գյուղը կիրակի օրը կամավոր կերպով անցել է կառավարության զորքերի կողմը։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Այսպիսով, հարավային գոտում Սիրիայի կառավարության կողմն արդեն անցել է 12 բնակավայր:
Աղբյուրը գրում է նաև, որ Սիրիայի Արևելյան Գուտա շրջանում իրենց տները վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 70 հազարը։
«Վերջին մեկ օրում Հոմս նահանգում իր տուն է վերադարձել 68 մարդ, իսկ Արևելյան Գուտայում՝ 110 մարդ: Փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց ճամբարներից իրենց տներն է վերադարձել Արևելյան Գուտայի 70 071 բնակիչ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ասադ. Սիրիայում քաղաքացիական պատերազմ չկա
- Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա
- Սկսվել է Արևելյան Գուտա-Դամասկոս ճանապարհի հիմնանորոգումը
- Արևելյան Գուտան Սիրիայի վերահսկողության տակ է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին