Լիլիան Մորի Պասկիե․ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարը կշարունակվի
Եվորպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Լիլիան Մորի Պասկիեն բացման խոսքում հիշեցրեց, որ այսօր Եվրոպայի խորհրդի արժեքներն անհրաժեշտ է խթանել քան երբևէ։
ԵԽԽՎ նախագահը նշեց, որ իր նախագահության ընթացքում ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարը կշարունակվի ու Վեհաժողովը կշարունակի վերականգնել իր պատիվն ու կշարժվի դեպի ամբողջական թափանցիկության։
«Ազգային կառավարությունները և խորհրդարանները ևս պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն ու զեկուցեն՝ ինչպես նախատեսված է զեկույցում մինչև 2018թ․-ի վերջը»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն։
ԵԽԽՎ նախագահն անհանգստացնող է համարում Եվրոպական մի շարք երկրներում խոսքի, արտահայտման, մամուլի ազատության նկատմամբ հարձակումները։
«Ծայրահեղականության, բռնության ու ճնշումների ավելացումը, միգրացիան ու անվտանգությունը պահանջում է անընդհատ վերահաստատել, թե ինչն է մեզ միավորում»,-ասաց Պասկիեն։
ԵԽԽՎ նախագահը նաև զգուշացում հնչեցրեց Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու ՄԻԵԴ-ի նկատմամբ «հարձակումների» վերաբերյալ։
«Հարձակումը Եվրոպայի խորհրդի ու նրա հիմնարար գործիքակազմի նկատմամբ, հարձակում է Եվրոպայի քաղաքացիների նկատմամբ, որը թուլացնում է նրանց իրավունքներն ու պաշտպանությունը՝ պետության հետ իրենց հարաբերություններում»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նախագահ ընտրվեց շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն՝ դառնալով ԵԽԽՎ 32-րդ նախագահը և 4-րդ կին նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին