Թուրքիայի խորհրդարան է անցել երկու հայ պատգամավոր
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մեջլիսի պատգամավորներ է ընտրվել ազգությամբ հայ երկու թեկնածու:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրացուցակով 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Գարո Փայլանը: Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Փայլանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր առաջադրվել և ընտրվել Ստամբուլի ընտրատարածքից:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) պատգամավոր է ընտրվել Մարգար Եսայանը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ 600 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի խորհրդարանում պատկերն այսպիսին է՝
«Արդարություն և զարգացում կուսակցություն» (իշխանական)
AKP-ԱԶԿ - 42.49 տոկոս կամ 293 պատգամավոր
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ընդդիմադիր)
CHP-ԺՀԿ - 22.67 տոկոս կամ 146 պատգամավոր
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (քրդամետ)
HDP-ԺԴԿ - 11.62 տոկոս կամ 67 պատգամավոր
«Ազգայնական շարժում կուսակցություն» (Գորշ գայլեր)
MHP-ԱՇԿ - 11.13 տոկոս կամ 50 պատգամավոր
«Լավ կուսակցություն»
İP-ԼԿ - 10.01 տոկոս կամ 44 պատգամավոր (ընդդիմադիր):
Հարակից հրապարակումներ`
- Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է
- Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
- Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին