Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ «քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»։
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել են, որ սույն քրեական գործով պարզվել է նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի քաղաքապետ. Դատախազի որոշումը հնարավոր չէ կատարել
- Դատախազություն. Մասիսի փոխքաղաքապետը երբևէ կալանավորված չի եղել
- Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու երկրորդ միջնորդությունը ևս մերժվել է
- Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը դադարեցվել է. ՀՀ դատախազություն
- Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված ևս մեկ անձ է ազատվել
- Մասիսի քաղաքապետի տեղակալը ևս ազատ արձակվեց
- Մասիսի քաղաքապետն ազատ է արձակվել
- Փաստաբանը՝ Մասիսի քաղաքապետի դեմ հարուցված քրգործի մասին
- Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը
- Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունիի անկարգություններին մասնակցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին