Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հունիսի 22-ին հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով:
Դատական դեպարտամենտից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը, Ժողովի կողմից հաստատվել է միաձայն:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:
Քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում կտրամադրվեն Ազգային ժողովի նախագահին»,-հայտնում են դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ սա կլինի ՍԴ դատավորի երրորդ ընտրությունը: Նախորդ թեկնածուներ Էմիլ Բաբայանն ու Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում քվեարկության արդյունքում չընտրվեցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան