Աշոտյանի ներկայացրած բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև ԵԺԿ-ն
Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ ԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ներկայացրել է, որ այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
»Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։
Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։
Այդ բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։
Այսօր երեկոյան տեղի կունենան նաև չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը և հիմնական քվեարկությունները՝ վաղը։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական և ողջ ներուժով»,-ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին