The Daily Telegraph. Պատմության լավագույն վեպերը
Բրիտանական The Daily Telegraph թերթը կազմել է մարդկության պատմության ընթացքում ստեղծված լավագույն վեպերի վարկանշային աղյուսակ։ Թերթի կողմից հրավիրված փորձագետները առաջին տեղում նշել են անգլիացի գրող Ջորջ Էլիոթի «Միդլմարչ», երկրորդում՝ ամերիկացի գրող Հերման Մելվիլի «Մոբի Դիք», երրորդում՝ Լև Տլոստոյի «Աննա Կարենինա» վեպերը։
Ցուցակի չորրորդ տեղում է Հենրի Ջեյմսի «Կնոջ դիմանկարը», հիգերորդ՝ Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սրտում» ստեղծագործությունները։
Լավագույն տասնայում է նաև Մարsել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում», Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր», Ջոն Մաքսվելլ Կուտզեի «Անպատվություն», Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ», Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը։
ՏԱՍՍ-ը գրում է, որ լավագույն 100 գրական ստեղծագործությունների ցուցակը կազմվել է քննադատների կարծիքների հիման վրա։