Վարչապետին հորդորում են պաշտոնանկ անել առողջապահության նախարարին
Change.org-ում մեկնարկել է ստորագրահավաք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելու պահանջով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ-հորդորում նշված է 6 հիմնավորում, թե ինչու են ստորագրահավաք նախաձեռնած ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքահայերը նման պահանջ ներկայացնում: Դրանք հիմնականում կապված են նախկինում նախարարի արած հայտարարությունների հետ՝ ԳՄՕ-ների, Հայաստանի, պատվաստումների մասին:
«Ի լրացումն ամուր աջակցությանը ԳՄՕ-ներին պրն Թորոսյանը բացահայտորեն հեգնում է նրանց, ով մտահոգված է դրանց տարածումով։ Պրն Թորոսյանը կարող է որպես անձնավորություն ու նույնիսկ որպես մասնագետ օժանդակել ԳՄՕ-ներին, սակայն որպես պետական ծառայող և ՀՀ առողջապահության նախարար ԳՄՕ-ներին օժանդակելու նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի բնակչության երկարաժամկետ առողջությանն ու բարեկեցությանը։ Անհավատալի միաձայնություն կա այն կապակցությամբ, որ Մոնսանտոյի մուտքը Հայաստան նախորդ կառավարության կոռուպցիոն պրակտիկայի արդյունք է։ Սակայն հանրությունը ավելի լավին է սպասում ու պահանջում Ձեր վարչակազմից, որ իրագործի իր առաքելությունը Հայաստանը այնպիսի գիշատիչ կորպորացիաներից պաշտպանելու, ինչպիսին է Մոնսանտոն։ Ձեր վարչակազմը պարզապես չի կարողանա իրագործել այդ առաքելությունը Հայաստանի առողջապահության նախարարությունը գլխավորող պրն Թորոսյանի գաղափարներն ունեցող մեկի հետ։
Տագնապալի է մասնավորապես այն, որ պրն Թորոսյանը մերժում է էական մտահոգությունները պատվաստուկների աճող քանակների մասին, որ տրվում են երեխաներին Հայաստանում ու ողջ աշխարհում, ինչպես նաև կապված գարդասիլ (Gardasil) պատվաստուկի հետ՝ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ։ Մի տեսահոլովակում պրն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է գրավեն «հակա-պատվաստումային» (anti-vaxx) տրամադրությունները։ Պատվաստումների սպառման ավելացման իր մղումով, Հայաստանի հանրությանը համոզելու մտայնությամբ այն բանում, որ ինչպես աղջիկները այնպես էլ տղաները պեպք է պատվաստվեն գարդասիլի մի քանի չափաբաժնով (այն պարագայում, երբ զարգացած երկրների մեծամասնությունում ընդհանրապես խորհուրդ չի տրվում տղաներին պատվաստել գարդասիլով) պրն Թորոսյանը աղավաղում է ինչպես պատվաստման գիտությունը, այնպես էլ տարբեր երկրների օրենքները պատվաստումների մասին։
Օրինակ, պրն Թորոսյանը տարբեր հեռուստատեսային հարցազրույցներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ պահանջում են, որ դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու համար երեխաները պատվաստվեն ու իր աջակցությունն է հայտնել այդպիսի քաղաքականությանը Հայաստանում։ Այնինչ պրն Թորոսյանի տված տեղեկությունների միայն մի մասն է ճիշտ և ունի ճչացող բացթողումներ»,-մասնավորապես ասված է վարչապետին ուղղված նամակում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Փոփոխություն է կատարվելու պատվաստումների քաղաքականության մեջ
- Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
- Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք
- Գյուղնախարար. «Մոնսատոն» 20 տարի է՝ Հայաստանում է
- Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք