Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018թ-ի հունիսի 25-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ:
Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- Սարի թաղի գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել
- Սարի թաղի խուլիգանության հետքերով
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան