Անգլիայում կարելի է քոթեջ վարձակալել այն տան դիմաց, որտեղ ծնվել է Հարի Փոթերը
Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի սիրահարները կարող են վարձակալությամբ ապրել այն քոթեջում, որի հարևանությամբ գտնվող տանը նկարահանվել են Փոթերի ֆիլմերը: Տնակի սեփականատերերը բոլոր ցանկացողներին այն վարձակալության են տալիս, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Sun-ին:
Շենքը երեք հոգու համար կարելի է վարձակալել շաբաթական 410-ից մինչև 610 ֆունտ ստեռլինգով:
Տունը, որտեղ նկարահանել են հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմը, գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Տան ֆոնին լուսանկարահանելու համար այստեղ են գալիս երկրպագուներ ամբողջ աշխարհից: Ըստ լուրերի՝ տան դուռն Անգլիայում հանրաճանաչությամբ երկրորդն է Լոնդոնում Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրի դռնից հետո: