ՆԱՍԱ-ի տիեզերագնացը պատմել է, թե ինչ է սպասվում տիեզերական զբոսաշրջիկներին
ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Աննա Ֆիշերը պատմել է, թե ինչ է սպասվում ապագա տիեզերական զբոսաշրջիկներին Երկրագնդի սահմաններից դուրս։ Ամերիկուհու խոսքով, մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ թռիչքը հարուստ ուղևորներին այդքան էլ հաճելի սաֆարի չի թվա։ Տիեզերք թռիչքը կարող է նրանց համար մղձավանջի վերածվել։
Վեստի.ռու-ն գրում է, որ Աննա Ֆիշերի հետ համաձայն են ՆԱՍԱ-ի բժիշկները։ Առաջինը ինչի հետ պետք է բախվեն ուղևորները՝ ուժեղ սրտխառնոցն է։ ՆԱՍԱ-ի վիրաբույժ Սմիթ Ջոնսոնը նշել է, որ թռիչքներից հետո տիեզերագնացները իրենց զգում են ինչպես հավերն առանց ոսկորների, քանի որ օրգանիզմի յուրաքանչյուր համակարգի վրա ազդում է միկրոգրավիտացիան։ Երկիր վերադառնալուց հետո օրգանիզմը սկսում է նորից հարմարվել ձգողականությանը, մարդիկ շաբաթներով են վերականգնվում։ Որպես կանոն նրանք բախվում են ողնաշարի հետ խնդիրների և հենաշարժիչ համակարգի աշխատանքի խախտմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Blue Origin ընկերությունը պատրաստվում է 2019 թվականին տիեզերական զբոսաշրջության տոմսեր վաճառել։ Նման ծրագրեր ունեն նաև Virgin Galactic և SpaceX ընկերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա