Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Բաքվիվ հնչող հայտարարություններին
Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմականացումը ու զենքեր ճոճելն իռացիոնալ է, ողորմելի, եթե ոչ աբսուրդ»,-նշել է նա:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ներքին լսարանում ու բանակցություններում խոսքի չհամընկնելը չի աշխատում:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում անհրաժեշտ է ավելի պատասխանատու ու խելացի կողմ»,-ընդգծել է նա:
Նշենք, որ այսօր զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ չկա այնպիսի ռազմական ու ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը ոչնչացնել չկարողանա:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մնացականյան. Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու. Hetq.am
- Ադրբեջանական ֆեյքերը փորձում են սրել և ապակայունացնել ներքին վիճակը. Տիգրան Քոչարյան
- Տիգրան Աբրահամյան. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները