Ամառային Բիզնես Դպրոցի սաներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
Ամառային Բիզնես Դպրոց 2017-ի սաներն ուսումնական այց են կատարել Հայաստանում Beeline-ի կենտրոնական գրասենյակ և ծանոթացել ընկերության աշխատանքին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հակտնում են, որ շուրջ 40 երիտասարդ, ովքեր իրենց ապագան կապում են բիզնեսի կամ ՏՏ ոլորտի հետ, այցելել են ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը, հետևել են օպերատորների աշխատանքին, եղել են մարքեթինգի և PR-ի ծառայություններում, ինչպես նաև զրուցել են ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
Երիտասարդները տեսել են, թե ինչպես են ընկերությունում ստեղծվում պրոդուկտներն ու առաջարկները, ինչպես են ապահովվում հասարակայնության հետ կապերը և ծանոթացել են ընկերության աշխատակիցների առօրյայի ու աշխատանքային պայմանների հետ։
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պայծառ երիտասարդ դեմքեր մեր գրասենյակում և շատ ենք գնահատում նրանց հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ։ Մենք երիտասարդներին փոխանցելու ահռելի փորձ ունենք և միշտ երջանիկ ենք դա անել այն հուսով, որ այդ գիտելիքները մի օր կծառայեն իրենց ապագա կարիերայի կառուցմանը և նրանց կյանքը կդարձնեն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ․ ամռանն ակտիվ երիտասարդության համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Դասընթացների շրջանակում մասնակիցներն այցելում են երկրի խոշոր ընկերություններ՝ գործնական կապեր ստեղծելու նպատակով։
Ամառային Բիզնես Դպրոցն արդեն անցկացնում է 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը։
Հարակից հրապարակումներ`
- Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը
- Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը
- Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
- Beeline-ը, Յունիբանկը և «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
- Beeline-ը կանցկացնի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
- Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գլխավոր գործընկեր
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է «3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողով
- Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները
- Beeline-ում հանդիպել են Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների հետ
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան