Վերակառուցման աշխատանքներ են սկսվել Սիրիայի Հարասթա քաղաքում
Սիրիայի Հարասթա քաղաքում, որը Դամասկոսին մոտ է, սկսել են փլատակների մաքրման և ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչ Ահմադ Ռուստումին։
Նրա խոսքով՝ քաղաքում յոթ տարվա ընթացքում ավիրվել է քաղաքի շինությունների 60 տոկոսը։
«Սկզբում կմաքրվեն ճանապարհներն ու շենքերի մուտքերը, որպեսզի ծանր տեխնիկան կարողանա աշխատել, այնուհետև ամենաշատ քանդված տները կապամոնտաժվեն, իսկ որոնք ավելի քիչ են վնասվել, կպահպանենք վերականգնման համար»,- ասել է Ռուստումը։
Իշխանությունները նախատեսում են, որ քաղաքի վերականգնումը կտևի վեց ամիս։
Նշվում է, որ 2013 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է ավելի քան 45 հազար մարդ, սակայն զինյալների հարձակումից հետո բնակչությունը նվազել է՝ հասնելով հազար մարդու։ Զինյալները քաղաքը լքել են այս տարվա գարնանը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ավելացել է իշխանությունների վերահսկողության տակ վերադարձած բնակավայրերի թիվը
- Ասադ. Սիրիայում քաղաքացիական պատերազմ չկա
- Ռուս զինվորականները 7.5 տոննա մարդասիրական օգնություն են տարել Սիրիա
- Սիրիան Ինտերպոլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտա երկրի տարածքից հանված մշակութային արժեքների ցուցակը
- Դամասկոսում Սիրիայի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես է բացվել
- Սկսվել է Արևելյան Գուտա-Դամասկոս ճանապարհի հիմնանորոգումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին