ՀՀ-ն չի մասնակցի Բաքվում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի ընտրություններին
«Հայաստանը չի մասնակցելու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի ընտրություններին, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Մենք ասացինք, որ Բաքվում անցկացելու դեպքում բյուրոն կզրկի ՀՀ-ին նախագահի ընտրությանը մասնակցելուց, իրենք այստեղ ոչ հավասարակշռված որոշման գնացին։ Մենք համաձայն էինք, որ Երևանում էլ չլիներ, այլ Սոֆիայում լիներ, որը թույլ կտար բոլորին մասնակցել, բայց որոշումը կայացվեց և ընտրություննեը եկող տարվա կեսին Բաքվում պիտի տեղի ունենան», - հավելեց նա։
Նշենք, որ այս տարի Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը։
Հայաստանի պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով էլ, իրենք վեհաժողովի հերթական նստաշրջանին կարողացել են լավագույնս ներկայացնել, Հայաստանի, Արցախի շահերը։
Պտավիրակության անդամներից «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ շատ լուրջ անելիքներ կան առաջիկա տարվա ընթացքում։
Ինչ վերաբերում է Խվ-ում իր ելույթին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ այն նվիրված է եղել բարձր տեխնոլոգիաների ներդրմանը. «Հիմնականում ներկայացրել եմ Հայաստանում դրանց աճը, զարգացումը, նախագծեր՝ ինչպիսիք են «Թումո»-ն, «Արմաթը», Գյումրիում բացված կենտրոնը, և այս ամենի ֆոնին՝ թե ինչ պոտենցիալ ունի Հայաստանն այս ոլորտում զարգանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է, Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. ԱԺ փոխնախագահ
- Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով