ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ԼՂ հարցը
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկեն ԵԱԿ գլխավոր քարտուղար Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քննարկել են կազմակերպության ունեցած ավանդը Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կազմակերպության դերը Անդրկովկասի անվտանգության ու կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների շրջանակում, անդրադարձ է եղել ԵԱՀԿ տարբեր առաքելությունների ու ինստիտուտների աշխատանքին, խոսքի ազատությանը, միջազգային մարտահրավերներին: