Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով
«Սևծովյան համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները ելույթներում ամենակարևոր գիծն այն էր, որ մենք դեմ ենք ՍԾՏՀ ԽՎ-ն դառնա ավելի ավելի քաղաքականացված և որևէ պետության նախապայմաններ առաջադրելու կազմակերպություն»,- Ազգային ժողովում այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ կառույցն ունի տնտեսական ուղղվածություն և իրենք տնտեսական համագործակցության կողմնակից են անդամ բոլոր երկրների հետ:
«Մենք այնտեղ բարձրաձայնել ենք Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին և նշել դրա անթույլատրելիությունը: Եղել են առանձին հանդիպումներ Ռուսաստանի, Մոլդովայի, Հուսնաստանի պատվիրակությունների հետ: Քննարկումները եղել են շատ կառուցողական»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հերթական նիստն արդեն տեղի կունենա Երևանում. «Հուսով եմ կմասնակցեն անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի: Մենք պատրաստ ենք նրանց ընդունելու և պատվով ներկայացնելու մեր աշխատանքը»:
Շարմազանովը նաև հավելեց, որ այնտեղ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունները արտերկրում հանդես են գալիս որպես մեկ միասնական ուժ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը
- ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զերծ մնա քաղաքական խնդիրներից. Գագիկ Մինասյան
- Բաբլոյան իր մտահոգությունն է հայտնել ՍԾՏՀ-ում հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ
- Նեղ քաղաքական շահերն առաջ մղելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը. Նալբանդյան
- Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը