Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում հայկական մաֆիայի դեմ
Իսպանիայի ուժային ծառայությունները գործողություն են իրականացնում այսպես կոչված «հայկական մաֆիայի» դեմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Կատալոնիայի իրավապահ մարմինները։
Օպերացիային մասնակցում է ավելի քան 1000 իրավապահ։ Նախատեսվում է ձերբակալել 142 մարդու, նաև երկրի տարբեր բնակավայրերում, մասնավորապես Մադրիդ, Բարսելոն, Վալենսիա, Ալիկանտե, խուզարկություններ իրականացվել։ Հետաքննությանը մասնակցում է Եվրոպոլը (Եվրոպական ոստիկանական գործակալություն) և Ինտերպոլը։
Ոստիկաններն ասել են, որ խոսք է գնում «հանցագործ ամենամեծ խմբերից մեկի մասին», որի կազմում են նաև ծնունդով հայաստանցիներ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, մաֆիայի անդամները կապված են ամբողջ Եվրոպայով թմրանյութերի և զենքերի վաճառքի, փողերի լվացման, ծխախոտի մաքսանենգության և այլ հանցագործությունների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում