Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
Ադրբեջանին ամերիկյան արտադրության ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով իր մտահոգությունն էր ներկայացրել հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են։
Արփինե Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, որը նախկինում զինվորական է եղել։
«Հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ կան տեղեկություններ՝ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ են ձեռք բերել։
Հարակից հրապարակումներ`
- Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն
- ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան
- Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ
- Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին