ԵԽ գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ-ին․ Դադարեցրեք քաղաքական թատրոնը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի երկրորդ օրը խորհրդարանականների հարցերին էր պատասխանում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Յագլանդը, պատասխանելով մի քանի պատգամավորների հարցերին, կապված ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամմադովի հետ հանդիպումներին, որում, ըստ վերջինիս, ինքը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կոռուպցիայի մասին, Յագլանդը կոչ արեց Վեհաժողովին՝ դադարեցնել քաղաքական թատրոնը իրենց իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի բացահայտումներից, որը հրապարակել է իր զեկույցն այս տարվա ապրիլին։
«Ժամանակն է հարգել հանձնաժողովին, որը կազմել է զեկույցը։ Այն պարունակում է ողջ այն համապատասխան տեղեկատվությունը՝ կապված դեսպանի հետ իմ հանդիպմանը, ով մեղադրանքներ էր հնչեցնում Ադրբեջանում համատարած կոռուպցիայի մասին»,-ասել է Թորբյորն Յագլանդը։
Հարցեր է հնչել նաև օրերս Մոսկվա կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ։ Յագլանդը նշեց, որ Պուտինի հետ քննարկել է Օլեգ Սենցովի գործը ու կօգտագործի իր իրավունքը՝ խնդրելու նախագահ Պուտինին ներում շնորհել Սենցովին։
Հարց ուղղվեց Յագլանդին՝ կապված Ռուսաստանի կողմից ԵԽ բյուջետային գումարների չվճարման հետ, ինչին ի պատասխան Յագլանդն ասաց, որ իր պարտավորությունն է եղել ՌԴ բարձրագույն իշխանություններին բացատրել, թե ինչ կարող է լինել չվճարման հետևանքները։
«Փակուղու լուծումը պետք է հիմնված լինի արժեքների ու ստանդարտների վրա և այն հանգամանքի ընդունման, որ բոլոր երկրներն ու խորհրդարանականներն ունեն միևնույն իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Յագլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան